Աղբիւր՝ www.yerkir.am
Հալեպի Սահակեան եւ Զաւարեան ազգային վարժարանների սաները, իրենց մաշկի վրայ պատերազմի բոլոր արհաւիրքները զգալով հանդերձ, հանգանակութիւն են իրականացրել Ղարաբաղի համար:
Ըստ novostink.ru-ի` Սիրիայի խորհրդարանի պատգամաւոր, Բերիոյ թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռէիսեանը յայտնել է, որ նրանք տնտեսել են իրենց առօրեայ ծախսերի համար նախատեսուած գումարները, որպէսզի ուղարկեն ազատութեան համար պայքարող Ղարաբաղի իրենց հայրենակիցներին: